Լուսանկարում պատկերվածը Ոստիկանության Գյումրիի պահպանության բաժինն է, որը գտնվում է Անի թաղամասի Պարույր Սևակ կենտրոնական փողոցում։ Քաղաքային աղբամանը, որը տեղադրված է հենց այդ նույն շենքի սկզբնամասում՝ համարյա թե ոստիկանության պահպանության բաժնին կպած, չմաքրվելով ու լցվելով՝ հասել է ոստիկանների ոտքերի տակ։
Մեր ֆոտոխցիկն այսօր առավոտյան ժամը 11-ի կողմ է ֆիքսել այս պատկերը, ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Անի թաղամասի կենտրոնական փողոցի այս հատվածում գտնվող աղբամանի պարունակությունը շաղախվում է տարածքով մեկ՝ գարշահոտության մեջ պահելով և՛ անցորդներին, և՛ առավել ևս ծառայության մեջ գտնվող ոստիկաններին։
Ու հետաքրքիրն այն է, որ ոստիկաններից ոչ մեկը սրանից չի նեղվում, չի դժգոհում, չի ահազանգում, իր կառույցի նկատմամբ Գյումրու քաղաքապետարանից տարրական հարգանք չի պահանջում․․․
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ