Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Ծառուկյան դաշինքը ակնկալում է տարեկան նվազագույնը 6 տոկոս ՀՆԱ աճ

Մարտ 10,2017 21:12

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է 15 առաջնահերթ կետեր, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները

«Մեր կարծիքով՝ այսօր վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում ձեւավորվել է վստահության ճգնաժամ»,- մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպած միջոցառման ընթացքում ասաց Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է 15 առաջնահերթ կետեր, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները. «Մասնավորապես՝ առաջարկում ենք կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձերի բարձրացում, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազում: Փոքր բիզնեսի համար երեք տարի հարկային արտոնությունների տրամադրում՝ բոլոր հարկատեսակների գծով: Վերջին տարիներին կուտակված 60 միլիարդ արտահարկային տույժերի ամբողջությամբ համաներում: Նշված ծրագրերը չափելի են, առարկայական եւ կարճ ժամկետում իրականացվող»:

Մեսրոպ Առաքելյանի խոսքերով՝ այս տարվա ընթացքում հնարավոր է որոշակի բարեկեցության ապահովում, ինչը տնտեսությունում որոշակի աշխուժություն նկատելու հնարավորություն կտա. «Տնտեսական ծրագրի շրջանակներում մենք վստահ ենք, որ ընտրություններում հաջողության հասնելուց հետո ձեւավորվելիք քաղաքական թիմը կունենա քաղաքական այնպիսի կամք, որի աշխատանքի արդյունքում կձեւավորվի վստահության այնպիսի մթնոլորտ, որ սկսած հասարակ սպառողից, որ այսօր հետաձգում է իր ծախսերը, քանի որ ամբողջ երկրում տիրում է բացասական սպասումների մթնոլորտ, ինչպես նաեւ խոշոր ներդրողները հնարավորություն կունենան Հայաստանում ակտիվորեն զբաղվել բիզնեսով: Եվ մենք ակնկալում ենք տարեկան նվազագույնը 6 տոկոս ՀՆԱ աճ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031