Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանն էլ է հարվածային գործիքներ նվագում, բայց մերժում է վարչապետների հետ դուետը

Մարտ 10,2017 21:03

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի քարոզչական հոլովակում վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ է նվագում: Այսօր էլ տարածվեց «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանի տեսագրությունը, որտեղ նա կիթառ է նվագում:

Հաշվի առնելով, որ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը նույնպես հարվածային գործիքների է տիրապետում, լավ նվագում է, Aravot.am-ը նրան հարցրեց՝ հնարավո՞ր է դուք էլ որեւէ կերպ դա կիրառեք ձեր քարոզարշավում կամ դուետով հանդես գաք նախկին ու ներկա վարչապետների հետ: Նա պատասխանեց. «Չէ, ուղղակի ժամանակ չկա դրան»: Նա վստահեցրեց, որ հաստատ քարոզարշավի շրջանակներում չի նվագի. «Եկեք լրջանանք, հաստատ՝ չէ»:

Վարդան Օսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց քարոզարշավից շատ գոհ է, մարդիկ շատ հետաքրքրված են իրենց ծրագրերով. «Ժողովրդին դա է հետաքրքրում՝ աշխատատեղ, իրենց կյանքում փոփոխություն, արդարություն: Վերջիվերջո դա է, որ գործնականում էական փոփոխություն է բերելու»: Նա ասաց, որ օրեցօր նկատում է, թե ինչպես է փարատվում մարդկանց հիասթափությունը, անտարբերությունը. «Գնալով դա ավելի է փարատվելու եւ ժողովուրդը մեր մեջ տեսնելու է մի եռյակի, մի դաշինքի, որին իրոք կարելի է վստահել իշխանություն»:

Մենք հետաքրքրվեցինք «Գելափի» հարցումներից, ըստ որի, ՕՐՕ դաշինքը խորհրդարան չի մտնի: Վարդան Օսկանյանն ասաց՝ այդպիսի կազմակերպություն ՀՀ-ում չկա, դա իշխանությունների դուստ ձեռնարկությունն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031