Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը գնել է Գյումրու ամենահին ռեստորաններից մեկի շենքը

Մարտ 10,2017 20:50

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նախորդ ամիս այցելել էր Գյումրի, ոտքով շրջել «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող կառույցները ու խոստացել իր ընտանիքի կողմից 500 հազար դոլարի չափով ներդրում կատարել Գյումրիում տուրիզմը զարգացնելու նպատակով, արդեն իսկ գնել է Գյումրու ամենահին կառույցներից մեկի շենքը, որը հայտնի է նկուղային «Ջրահարս» ռեստորանով։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ըստ ճարտարապետի, «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող այս շենքը բավական հին է, կառուցվել է 19-րդ դարում, վերջինիս ֆասադը վնասվել էր 1926 թվականի երկրաշարժից, այդ պատճառով փոփոխության էր ենթարկվել։ Այն պատկանում էր «Ճաշարան տրեստին»։

Հենրիկ Գասպարյանի ասելով, վարչապետի ընտանիքը նախատեսում է այն վերածել ռեստորանա- հյուրանոցային համալիրի՝ վերականգնելով հին ֆասադը, այժմ նախագծային աշխատանքներն են ընթանում։ Թե ինչ գնով է վարչապետը ձեռք բերել Գյումրու կենտրոնում գտնվող ճարտարապետական կառույցը, այն չեն հրապարակում։ Նշենք, որ Ջիվանի 79 հասցեի երկհարկանի այս շենքը գտնվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան ու նրա գարեջրի գործարանի հարևանությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031