«Եթե նայես 2008թ.-ից եղած ՀՀԿ ծրագրերը, դրանք կարող ես ներկայացնել ցանկացած երկրում՝ աշխատավարձի բարձրացում, աղքատության կրճատում, արտագաղթի կասեցում…»,-Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց դաշինքի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ՝ ՀՀԿ ծրագիրն առանց ամաչելու կարելի է ներկայացնել միջազգային հարթակներում. «Բայց երբ համեմատում եք, ասենք, 2008 եւ 2017թթ. ծրագրերը, ոչ մի կետ չի կատարվել: Եթե նկատել եք, իրենց ծրագրերում թվային տվյալներ չկան, ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ են»:
Խաչատրյանն ասաց, որ համեմատել է ՀՀԿ-ի 2017թ. նախընտրական ծրագիրը 2012թ-ի ծրագրի հետ. «Նույնի կրկնությունն է, կարծես՝ ենթակայի եւ ստորոգյալի փոփոխությամբ: Ասելիք չունեն»:
Կարդացեք նաև
Տնտեսության զարգացման մոդելն ըստ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի՝ այստեղ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ