Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. ՕՐՕ-ն գյուղատնտեսության հետ կապված տարբեր մոտեցումներ ունի

Մարտ 10,2017 20:30

«Բայց Հայաստանում կա՞ տնտեսություն առանց քաղաքականության»,- մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպած միջոցառման ընթացքում իր ելույթը այսպես սկսեց «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում տնտեսությունը անկախ ճյուղ չէ, այլ կցված է քաղաքականությանը եւ ենթարկվում է քաղաքական որոշումներին: Անդրադառնալով ՕՐՕ-ի ծրագրին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար մինչեւ 60 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկությունների եւ տնտեսվարողների համար նախատեսում են հարկային արձակուրդ. «Փոքր ու միջին բիզնեսը այսօր բյուջեի եկամուտների 1.5 տոկոսն է ապահովում, ըստ էության՝ ոչինչ: Բայց սրա փոխարեն մենք ունենալու ենք քաղաքացիների մի հսկայական շերտ, որոնք հերիք չէ պետության համար հոգս չեն հանդիսանա, այլ կսկսեն զարգացնել: Սա անմիջականորեն նաեւ կապ է ունենալու արտագաղթի կասեցման հետ, որովհետեւ փոքր ու միջին բիզնեսը, եթե զարգանա, արտագաղթի տեմպերը, բնականաբար, կընկնեն»:

Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ ՕՐՕ-ն գյուղատնտեսության հետ կապված տարբեր մոտեցումներ ունի. «Սահմանամերձ գյուղերը բոլորովին այլ վիճակում պետք է լինեն, այնտեղ մենք անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք եւ հարկային արտոնությունները այնտեղ իսկապես պետք է մեծածավալ լինեն, սուբսիդիաները պետք է մեծածավալ լինեն: Լեռնային շրջաններին նույնպես առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի: Եվ ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապված ունենք սուբսիդավորման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031