Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք մի բառ խոսեմ էս ջահելի հետ». Նոր Հաճնեցին՝ Սեյրան Օհանյանին. (Տեսանյութ)

Մարտ 10,2017 20:22

Այսօր Նոր Հաճնում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ մի պապիկ մոտեցավ Վարդան Օսկանյանին եւ բողոքեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից՝ ասելով. «Երկաթե վարագույրներ են, չենք կարողանում մտնել, մեր հարցը ասել»:

Հաճնցիները դաշինքի անդամներին ասում էին՝ «Ասենք՝ ընտրեցինք, բայց դուք էլ գիտեք, որ ինչքան ուզենան, այդքան էլ կխփեն»:

Սեյրան Օհանյանին հաճնցիները հիմնականում ղարաբաղյան խնդրից էին հարցնում, ապրիլյան պատերազմից:

«Ընկեր Օհանյան, մենք քեզ հետ ուզում ենք խոսանք, մենք քեզ տելեվիզորով շատ ենք տեսել, շատ ենք հավանել: Հիմի դեպուտատ ենք ընտրում, մենք քանի տարի դեպուտատ ենք ընտրել, ոչ մեկի երես չենք տեսել»,- այսպես նոր հաճնցիներից մեկը՝ մի տատիկ մոտեցավ Սեյրան Օհանյանին:

Նա ի պատասխան վստահեցրեց. «Ընտրեք մեզ, ես պարտավորվում եմ»: Երբ կողքից խանգարում էին, բողոքող տատիկը բարկացավ, թե «թողեք մի բառ խոսեմ էս ջահելի հետ»: Տատիկին անհանգստացնում էր, թե թոշակով ինչպե՞ս կարող են ապրել:

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ եթե իրենց ընտրեն, իրենք թոշակները բարձրացնելու են եւ ուշադիր են լինելու ժողովրդի նկատմամբ:

Հրազդանում Սեյրան Օհանյանին Բաբկեն Եղիազարյանը դիմեց՝ ասելով, որ որդին զինվորական է եղել, հիմա չի աշխատում եւ սովի է մատնված: Սեյրան Օհանյանը հորդորեց իրեն նամակ գրել եւ խոստացավ, որ մի բան կանի:

Չարենցավանում Սեյրան Օհանյանին հարցրեցին, թե ազատամարտիկների համար ի՞նչ է պատրաստվում անել, հեռանում են երկրից: ՊՆ նախկին նախարարը պատասխանեց, որ նրանց համար հատուկ ծրագիր են մշակել:

Այստեղ նաեւ պարոն Օհանյանին դիմեց 2005-ին բանակում զոհված զինվոր Գոռ Պողոսյանի հայրը՝ Գագիկ Պողոսյանը: Նա դժգոհեց, որ իր տան միակ զավակն է զոհվել ու ինքը որեւէ արտոնությունից չի օգտվում. «Դուք հիմա ամեն ինչ ասում եք, որ կարող ենք անել, բայց դուք նախարար եք եղել»: Սեյրան Օհանյանը ընդհատեց. «Ես արել եմ»: Պողոսյանը դժգոհեց, որ ոչ մի բան էլ չի տեսել. «Ես ինչի՞ վեր կենամ գամ հասնեմ նախարարություն»:

Սեյրան Օհանյանը զարմացավ՝ չի կարող նման բան լինել, որ զոհված զինվորի ծնողները որեւէ արտոնությունից չօգտվեն… «ՀՀ-ում չի եղել մի մարդ, որ դիմի ինձ ու ես չաջակցեմ: Ես խոնարհվում եմ ձեր որդու հիշատակի առջեւ, թոշակ չե՞ք ստանում»: Զինվորի հայրն ասաց, որ 30 հազար թոշակ են ստանում, բայց գիտեն, որ կարող է իր կնոջ հետ գնալ հանգստանալու, որից չի օգտվում: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ պետք է հերթագրվել, հնարավորությունների սահմանում են անում:

Նա էլ զարմացավ՝ «էս 12 տարվա մեջ մի անգամ մեր հերթը չեկա՞վ»: Սեյրան Օհանյանը ընդունեց՝ միգուցե իրենց սխալն էլ կա եւ հորդորեց տվյալներ փոխանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031