Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հնարավոր է՝ Ադրբեջանն այս ընտրություններից հետո պատերազմ սկսի». Լեւոն Զուրաբյան. (Տեսանյութ)

Մարտ 10,2017 19:40

Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի բնակիչների հետ  հանդիպմանն այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց դաշինքի ծրագրի՝ գյուղատնտեսությանն առնչվող դրույթները: Ըստ դրանցից մեկի՝ վարկառու գյուղացիների հանդեպ պետք է կիրառվի վարկային համաներում:

«Ներդնելու ենք կարկտահարման, ցրտահարման դեպքում գյուղացիական տնտեսությունների ապահովագրության պետական համակարգ: Այս լքվածությանն ու խուժանությանը պետք է վերջ տալ»,-նշեց Լեւոն Զուրաբյանը:

Այս ամենից առաջ, ըստ նրա, պետք է լուծել ՀՀ-ի՝ խաղաղության հասնելու հարցը. «Հասկացեք՝ պատերազմի վտանգը չափազանց բարձր է: Ապրիլյան պատերազմը գալիս է նրանից, որ Ադրբեջանը, փոխելով ռազմական հավասարակշռությունը, այն շրջում է իր օգտին: Չեմ ուզում չարագուշակ լինել, բայց շատ հնարավոր է, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը սկսի պատերազմ»:

Հիշեցնենք, որ ըստ դաշինքի՝ խաղաղության հնարավոր է հասնել Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակով (Մադրիդյան սկզբունքներ):

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «շատ հնարավոր է, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը սկսի պատերազմ»

    այսինք, յայտնում էք արդէն թէ ՀԱԿ-ը չի հասնելու իշխանութեան…
    (քանզի այլապէս, Ադրբեջանը կարիքը չունենար պատերազմ սկսելու, հասնելու համար իր նպատակներին)

    (նօթ՝ պարզ է թէ այս մէկը Հայաստանով սահմանափակուած քաղաքական նիւթ չէ, այլ համահայկական խնդրիր)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031