Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը գործել են իրավաչափ

Մարտ 10,2017 19:01

2017թ. մարտի 10-ին ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից համացանցում հրապարակվել է «ՔԿՀ-ներում դիտորդներին արգելում են հանդիպել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորված անձանց» վերտառությամբ հերթական հոդվածը, որում` իբրև նորություն, ներկայացվել են մի շարք դեպքեր, երբ «խախտվել» են վերջիններիս` օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:

Հրապարակմամբ ներկայացված դեպքերից յուրաքանչյուրի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել պատշաճ պարզաբանումներով՝ անառարկելիորեն հիմնավորելով, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հիշատակված բոլոր դեպքերում գործել են իրավաչափ՝ ղեկավարվելով բացառապես քրեակատարողական օրենսդրության պահանջներով:

Խոսքը վերաբերում է  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությամբ նախատեսված կարգով վարույթն իրականացնող մարմինների որոշմամբ որոշակի խումբ կալանավորված անձանց տեսակցությունները օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելելու դեպքերին, երբ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից մերժվել են հիշյալ անձանց հետ տեսակցություն տրամադրելու` դիտորդական խմբի անօրինական պահանջները, որոնց օրինականությունն ի դեպ վերջիններիս կողմից օրենքով սահմանված վերադասության կամ դատական կարգով մինչ օրս չեն բողոքարկվել:

Դիտորդական խմբի կողմից հիշատակված բոլոր դեպքերի վերաբերյալ քրեակատարողական ծառայության պաշտոնական պարզաբանումները հրապարակված են ծառայության պաշտոնական և ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում, մասնավորապես հետևյալ հղումներով`

https://168.am/2016/07/24/666201.html

https://ced.am/news/view/%D5%A1%D5%B6%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A5%D5%B7%D5%BF-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_04032016.html

https://news.am/arm/news/377086.html

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031