«Քանի դեռ ժողովուրդը չի սովորել վատ իշխանություններին հեռացնել, ոչինչ չի ստացվի»,-Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների եւ բնակիչների նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, դաշինքի թեկնածու Մերուժան Աբրահամյանը:
Նա կոչ արեց ՀՀԿ-ին ոչ մի ձայն չտալ. «Նոր վարչապետն ի՞նչ արեց՝ հանցագործներին աշխատանքից հանեց, շնորհակալություն հայտնեց եւ նշանակեց իր թիմի մարդկանց: Որեւէ բան փոխվե՞ց…Բերեք ՀՀԿ-ին հեռացնե՜նք, ուրիշ ճար չունենք»:
Մերուժան Աբրահամյանը կարեւորեց դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված խաղաղության հասնելու գաղափարը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին (Մադրիդյան սկզբունքներ): «Իմ լավ ընկեր Տարոնն այստեղ կանգնած է: Մի ամիս է՝ նրան չեմ զանգել: Ինչո՞ւ…չեմ ուզում տղայից հարցնել, Դավիթն առաջնագծում է: Չեմ ուզում հարցնել, որ հերթական անգամ չանհանգստանա»,-ասաց թեկնածուն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ