«Մենք ինտեգրվել ենք մի միության, որը ոչ միայն օգուտ չի տալիս, այլեւ այնտեղ ոտնահարվում են մեր քաղաքական եւ տնտեսական շահերը, չի լուծվում մեր անվտանգության հարցը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը:
Նա եւ «Ազատ դեմոկրատները» Հայաստանի առաջընթացը տեսնում են արեւմտյան զարգացած երկրների հետ հարաբերությունների խորացման ենթատեքստում, ինչի մասին այսօր Անժելա Խաչատրյանը նույնպես բարձրաձայնեց, ինչպես քարոզարշավի շրջանակում նախորդ հանդիպումների ժամանակ հայտնել էին իր կուսակիցները:
«Եվրասիական տնտեսական միության կազմում անվտանգության ապահովման հնարավորությունների մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսանք, թե ապրիլյան օրերին ինչպես արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետը՝ հայտարարելով՝ Մոսկվան կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել: Հայաստանը պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատների» թեկնածուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ