Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական կապերը արագ տեմպերով վերականգնվում են: Ինչպես հաղորդում է RIA Novsti գործակալությունը, նախագահն այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններին:
«Շատ ուրախ ենք, որ մեր միջպետական կապերը վերականգնվում են, ընդ որում շատ արագ տեմպերով: Նման ձևաչափով վերջին հանդիպում շատ վաղուց է եղել, իմ կարծիքով 2014-ին: Այս ընթացքում շատ իրադարձություններ են եղել, վերջին ժամանակներս մենք ակտիվ աշխատում ենք ռուս-թուրքական կապերը մեր երկրներին արժանի մակարդակի հասցնելու համար»,-ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների սկզբում:
Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև վերականգնվել են առևտրային, տնտեսական հարաբերությունները, բացի այդ կողմերը շարունակում են զարգացնել ներդրումային համագործակցությունը, իրագործվում են տարբեր նախագծեր:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչները պաշտպանական-արդյունաբերական համալիրն է և էներգետիկան:
Կարդացեք նաև
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ կերպով աշխատում են աշխարհում ճգնաժամերը կարգավորելու համար:
«Մենք ակտիվ աշխատում ենք աշխարհում ամենասուր ճգնաժամերը լուծելու համար, նախևառաջ, իհարկե, Սիրիայում»,-նշել է Պուտինը՝ հավելելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների միջև հաստատվել են լավ և արդյունավետ կապեր:
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը որոշում էր կայացվել, ըստ որի թույլատրել է թուրքական մի շարք մթերքների (սոխ, մեխակ, կաղամբ) ներկրումը, որոնք նախկինում արգելված էին: Բացի այդ ռուսական իշխանությունները թուրքական կողմին թույլատրել են ՌԴ արտահանել նաև մաստակ, աղ և ծովային ջուր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ