Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանից պահանջեցինք՝ հեռացավ, իսկ հիմա ուզում ես՝ նախագահին ասա, չի հեռանա». Արեւիկի բնակիչը՝ Զուրաբյանին. (Տեսանյութ)

Մարտ 10,2017 18:05

«Մենք պահանջեցինք, որ նա հեռանա, եւ նա հարգեց ժողովրդի կամքն ու ցանկությունը, հեռացավ»,-Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպիսին հիշեց բնակիչներից Վոլոդյա Մակարյանը:

«Իսկ հիմա՝ ուզում ես՝ նախագահին ասա, չի հեռանա: Մենք ընտրենք-չընտրենք՝ իրենք իրենց գործն անում են»,-հուսահատ նոտայով հավելեց Մակարյանը:

«Քամակներն աթոռին է կպել՝ չի պոկվում…դուք պիտի պոկեք»,-կատակեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Տղամարդը չհամաձայնեց. «Պոկել չի լինի, կուսակցությունները շատ են, ժողովուրդն էլ շփոթվել է՝ ո՞ւմ հավատա»:

Բնակիչների այս տարակուսանքի առնչությամբ դաշինքի թեկնածու, Արմավիրի առաջին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանություններն աշխատել են ժողովրդի բարոյալքման ուղղությամբ, որպեսզի մարդիկ առաջնորդվեն «ոչինչ չի փոխվելու»-ի տրամաբանությամբ. «Դա որոշ քաղաքագետների եւ իշխանության «արբանյակ»-կուսակցությունների քարոզչության արդյունքն է: Այդպես մտածող մարդիկ դառնում են իշխանության լուռ դաշնակիցը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031