Մարտի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները և որպես արդյունավետության հետագա բարելավման գործոն կարևորեց մասնավորապես օպերատիվ ծառայությունների և համայնքային ոստիկանության փոխգործակցության ապահովումը:
Անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության պետն առանձնացրեց դպրոցական տեսուչների աշխատանքի դրական արդյունքները:
Կարդացեք նաև
Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ:
Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն