Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի որոշ բնակիչներ այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը դժգոհեցին իրենց մարզից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանից: «Երկրի ղեկավարը հեռուստացույցով թխկացնելով նրա ուսին՝ ասաց, որ ժողովուրդը նրան ձայն տա…ուրեմն՝ երկրի ղեկավարը հանցագործ աշխարհի կողմնակի՞ց է»,-ասաց Թադեւոս պապը:
Դաշինքի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ դաշինքն առաջարկում է քրեականացնել ապօրինի հարստացումը:
Բնակիչները չհամաձայնեցին. «Ներուժ ունե՞ք…Լիսկային, Շմայսին ո՞նց եք պարտադրելու»:
Կարդացեք նաև
Ոմանք էլ համոզմունք հայտնեցին, որ եթե դաշինքը գա իշխանության, կկարողանա այդ օրինագիծն ընդունել: Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ նշյալ քաղաքական գործիչները ժողովրդի ընտրյալները չեն:
Պապիկներից մեկն էլ իր հերթին դժգոհեց: «Ձայնս տվել եմ Դեմիրճյանին, Սերգեյ Բադալյանին…Արտաշես Գեղամյանին էլ եմ տվել ու խաբվել եմ»,-ձեռքն օդում թափ տվեց ծերունին ու հեռացավ:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ