2015թ Նորք-Մարաշում բացահայտված Հանցավոր համագործակցության գործով ամբաստանյալ, Ապար անունով հայտնի Էդուարդ Ներսիսյանի առողջական վիճակը ծանր է մնում՝ 7 ամիս առաջ կալանավայրում ստացած կաթվածից հետո։
«Աջակողմյան թուլացում ունի, երկրորդ խմբի հաշմանդամ ազատամարտիկ է եւ առողջական վիճակը քանի գնում վատթարանում է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Կարմեն Պողոսյանը:
Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են ։ Պաշտպանը պատրաստվում է միջնորդել՝ նրա մասով գործն առանձնացնելու համար։
«Եթե այսքան երկար ժամանակով ընդմիջվի դատական պրոցեսը եւ չբացվի, կունենանք, նոր Շիրխանյան, ավելի վատ վիճակով: Նա տեղաշարժման լուրջ խնդիրներ ունի եւ բուժումը դեռ ընթացքի մեջ է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ