Ղարաբաղյան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը մինչև «օկուպացված հողերից» հայկական Զինված ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդմանը և հակամարտության ձգձգմանը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության՝ կազմակերպության Մշտական խորհրդին հղած դիմումում: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե չի կարող գնալ նման քայլի, որը «ամբողջության մեջ հակասում է Մինսկի գործընթացի նպատակներին»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «սուբստանտիվ բանակցությունների անցկացման կարևորության մասին» դիմումում, ըստ APA լրատվական գործակալության, Ադրբեջանի ներկայացուցչությունը նշում է, որ անցյալ տարի կողմերը համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների վերջնականացման շուրջ, ապա շարունակում. – «Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ օկուպացված ադրբեջանական տարածքներից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերման առնչությամբ հետաքննության մեխանիզմի վերջնականացումը հետաձգվեց: Երկու հանդիպումների ժամանակ կողմերը համաձայնության եկան հակամարտության համակողմանի կարգավորման բանակցություններ անցկացնելու շուրջ: 2016 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանը ներկայացրեց առաջարկ՝ ընդլայնել գրասենյակը, եթե մանդատը չի փոխվելու: <…> Ցավոք, հետագայում շփման գծում մենք բախվեցինք ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ կապված անընդունելի տարրերի: Չէ՞ որ դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատաոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնություններին»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում