Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այն գործարարները, ովքեր Դեբեդի հովտում զբաղվում են բազալտի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ, այժմ նախընտրում են Նոյեմբերյանի տարածաշրջանում բազալտ չարդյունահանել, այն ներկրել հարեւան Վրաստանից:
Վրաստանում արդյունահանված մեկ խորանարդ մետր բազալտի գինը 100 լարի է, որը համարժեք է 20 հազար դրամին: Մոտավորապես այդքան գումար էլ մաքսավճար են մուծում նշված քանակությամբ բազալտը Հայաստան ներկրելիս:
Իսկ Հայաստանում արդյունահանված մեկ խորանարդ մետր բազալտի գինը 60 հազար դրամ է , գումարած մոտ 10 հազար դրամ կազմող տրանսպորտային ծախսերը, բարձող բանվորների վճարը եւ այլն: Բազալտ արդյունահանողները հայտնում են, որ իրենք Հայաստանում 9 տեսակի հարկ են վճարում, իսկ Վրաստանի քարարդյունահանողները՝ միայն մեկ:
Նոյեմբերյանցի քարարդյունահանողներն ասում են, որ Վրաստանում Հայաստանի համեմատ ամեն ինչ էժան է՝ ալյուրը, ոռոգման ջուրը, բենզինը, դեղորայքը եւ այլն; Նույնիսկ էլեկտրական հոսանքը, որը Հայաստանից է արտահանվում Վրաստան, Վրաստանի սպառողների համար ավելի էժան է, քան՝ հայաստանցիների մուծած էլեկտրաէներգիայի վճարը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ