ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր Արաբկիրում քարոզարշավի շրջանակում հերթական հանդիպման ժամանակ իրեն ծափահարող համակիրներին հորդորեց լավ ծափահարել իրեն:
«Որ ծափ եք տալիս, ավելի լավ ծափ տվեք»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Իր ելույթից հետո պատասխանեց համակիրների հարցերին:
Մի կին հետաքրքրվեց՝ նախորդ քարոզարշավների ժամանակ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հորդորում էին վերցնել ընտրակաշառք, բայց քվեարկել այն ուժի օգտին, որին նախընտրում են, ինչպես եք վերաբերվում դրան, որ այս տարի, լուրերի համաձայն, հատուկ հեռախոս են տալիս ընտրակաշառք վերցնողին, որ նկարի ու կաշառք տվողին ցույց տա՝ ում օգտին է քվեարկել:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ պարոն Բաղդասարյանը բացատրեց՝ ինչպես վարվել. «Ձեզ տալիս են ինը քվեաթերթիկ ու իննից մեկին ընտրում եք, գցում քվեատուփ, այնտեղ լիքը քվեաթերթիկ է լցված, այդ մարդը կարող է նկարել ու այդ մարդուն ցույց տա, բայց ես ուզում եմ ՝այդ հոգեբանությունից դուրս գանք, մենք երկրի բարձրագույն իշխանություն ենք ընտրում… մարդու մտքին տեղ լինի ճիշտ քվեարկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ