Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի զապրավկայի սմենի պետին էլ են գրել ցուցակում» (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 10,2017 15:42

ՀՀԿ-ի ներկայացրած նախընտրական ցուցակը ու կարգախոսը ցույց է տալիս, որ կուսակցությունը կարողացել է վերագնահատել արժեքները: Կարծում է «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Քառօրյա պատերազմից եւ հուլիսյան դեպքերից հետո նրանք շատ հետեւություններ են արել: Վիգեն Սարգսյանի առաջին տեղում լինելը լուրջ մեսիջ էր, սա ուղղված է անվտանգությանը: Նրա նշանակումից հետո փոխվել է ստրատեգիան մեր բանակի, նա հարվածի կանխարգելիչ մեթոդն է օգտագործում, ոչ թե սպասում է , որ թշնամին հարձակվի, նոր մի բան անեն»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ՀՀԿ –ն լավ մեսիջ է ուղարկում նաեւ Կարեն Կարապետյանի միջոցով, քանի որ նրա վարկանիշը չափազանց բարձր է . «Կարեն Կարապետյանը ընդգրկված չէ ցուցակում, բայց քարոզարշավը ամբողջությամբ նա է անում: ՀՀԿ-ն տնտեսական փոփոխությունների տեսլական ունի, ու դա կրելու է Կարեն Կարապետյանը»:

Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ապա Գառնիկ Իսագուլյանը չի թաքցնում, որ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել նրա վերադարձի ճանապարհները. «Ծառուկյանի վարկանիշը անձնական շատ բարձր է, ու մենք հասկացանք, որ դա կարելի է օգտագործել խորհրդարան տանելու համար՝ լավագույն իրավաբաններին, քաղաքական գործիչներին, հասարակական դեմքերին եւ այլն: Բայց ցավոք երկու շաբաթ հետո ցուցակները կազմեցին, ու այնտեղ եղան ծանոթ- բարեկամ ու խնամիներ: Ես շատ հուսահատվեցի, որ նման ձեւով կազմեցին: Այդ մարդիկ ասացին, որ միշտ Ծառուկյանի կողքին են եղել, բայց ես հիշեցի 2015 թվականի փետրվարը, թե ովքեր էին իր կողքին, էստեղ ես մենակ էի նստած իրեն պաշտպանում»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031