Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական իշխանությունները հովանավորում են ակտիվիստների դեմ կիբերհարձակումները. Amnesty International

Մարտ 10,2017 15:21

Ադրբեջանում մարդու իրավունքների համար պայքարող մարդիկ, ընդդիմադիր լրագրողները և այլախոհները համակարգչային նենգ արշավների զոհ են դառնում, որոնք ուղղված են նրանց անձնական տեղեկատվությունը և մասնավոր նամակագրությունը ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը՝ վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարտի 10-ին հրապարակած զեկույցը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 13 ամիսներին պարբերաբար կիբերհարձակումներ են իրականացվել Ադրբեջանի կառավարության քննադատների օգտահաշիվների դեմ:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում թիրախավորված և համակարգված կիբերարշավ է իրականացվում քննադատական ձայների նկատմամբ, որոնցից շատերը երկար ժամանակ իշխանության բռնաճնշումների զոհ են եղել»,- ասել է կազմակերպության տեխնոլոգիական հարցերով ավագ փորձագետ Կլաուդիո Գուարնիերին:

Նրա խոսքով՝ վնասակար ծրագրի նպատակն է, որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հավաքել թիրախի մասին: «Ուսումնասիրելով թիրախային խմբերի պրոֆիլները՝ դժվար չէ հասկանալ, ինչու են զոհերը կարծում, որ նման հարձակման պատասխանատուները հենց ադրբեջանական իշխանություններն են»,-հավելել է Գուարնիերին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031