Թուրքիայի Ստամբուլ քաղաքում քաղաքացիական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, վթարը տեղի է ունեցել Բյույուքչեքմեջե թաղամասում, ուղղաթիռում գտնվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:20-ին՝ թռիչքից 5-6 րոպե հետո:
Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կործանված ինքնաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ուղղաթիռը կործանվել է ուժեղ մառախուղի պայմաններում՝ բախվելով չաշխատող հեռուստաաշտարակին: Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ