Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո BT Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ իր փոխարինումը կապված չէր վնասվածքի հետ եւ որ դաշտի վիճակը թիմերին վառ ֆուտբոլ ցուցադրելու հնարավորություն չտվեց:
«Մենք շարունակում ենք պայքարը եւ սկսում նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Առաջին կեսը հանգիստ ստացվեց եւ «Ռոստովը» մեր դարպասի մոտ ոչինչ անել չկարողացավ: Գոհ էի, որ գոլ խփեցի ու հաշվի մեջ մենք առաջ անցանք: Սակայն, ցավոք, մրցակիցը հավասարեցրեց հաշիվը եւ խաղը փոխվեց: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց խաղացինք այնքան լավ, որքան հնարավոր է այդպիսի դաշտում: Սպորտային առումով, հանդիպումն այնքան էլ հետաքրքիր չէր», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ