Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը խաղաց հարձակման գծում եւ ճանաչվեց «Ռոստովի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մարտ 10,2017 13:33

ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է «կարմիր սատանաների» թիմից մրցակցի դարպասն ուղարկած միակ գոլի հեղինակը:

Հանդիպումից հետո ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին՝ նշելով, որ Հենրիխը վնասվածքից հետո դեռ լավագույն մարզավիճակում չէր: «Մենք Միկիին Զլատան Իբրաիմովիչի հետ միասին հարձակման գծում խաղալու հնարավորություն տվեցինք եւ նա լավ աշխատեց», – ասել է պորտուգալացին՝ հավելելով, որ իր համար կարեւոր էր այն, որ Մխիթարյանը վնասվածք չստացավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ manyutd-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031