Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության տեքստը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացել հանրապետության քաղաքացիների կողմից:
Համաձայն Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2017թ. մարտի 10-ից Արցախի Հանրապետության տարածքում գործում են նոր Սահմանադրության վերոնշյալ գլուխների դրույթները:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն