Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան կարող է մասնատվել. Կաչինսկի

Մարտ 10,2017 12:55

Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնած է մասնատման ուղու վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԵՄ անդամ երկրները կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրվելուն:

«Եվրամիությունում գերիշխում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան է»,-շեշտել է Կաչինսկին՝ հավելելով, որ որոշ քաղաքական գործիչների դեմ հսկայական ճնշումներ են գործադրվում:

Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն չհրաժարվի այդ ճանապարհից, կանցնի պատմության գիրկը:

Միևնույն ժամանակ Կաչինսկին նշել է, որ Լեհաստանը շարունակում է լինել Եվրամիության հետևողական կողմնակից:

Նշենք, որ Լեհաստանը չի ստորագրել Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031