Իշխանության վերարտադրություն. այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես մեղադրանք ուղղված Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորությամբ մտել են ընտրապայքարի մեջ… փաստորեն վերարտադրվելու համար: Նայեք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու հավակնություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների. բացի կոմկուսից, նրանք բոլորն էլ առնվազն մեկ շրջան, նկատի ունեմ ընթացիկ շրջանը, արդեն զբաղեցնում են այդ աթոռները եւ անկախ իրենց սիրուն-սիրուն կարգախոսներից ու մեծամեծ խոստումներից, փաստորեն փորձում են ամեն գնով վերարտադրվել: Նույնիսկ Կոմկուսը, որին բացառություն որպես հիշեցի, իրականում ինքն էլ է փորձում անել նույնը, բայց այն տարբերությամբ, որ ինքը ձգտում է ոչ թե վերարտադրվել, այլՙ վերարտադրել, հասկանալի էՙ համայնավարական «գերազանց» (իրենց կարգախոսից է) վարչակարգը:
Նախընտրական քարոզարշավն ընթանում է բուռն թափով, ինքնագովերգման եւ ինքնափառաբանման արշավըՙ նույնպես: Բազմացել է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգվածների թիվը: Հիմա բոլորը, իբր, գիտեն ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկիրը զարգանա, տնտեսությունը բարգավաճի, պետությունն ավելի պաշտպանված լինի, արտագաղթը կանգ առնի, ժողովրդավարությունը տիրապետի բոլոր մակարդակներում եւալն, եւալն: Զանք չի առնվում նաեւ Արցախի հարցը, որի կարգավորումը սակայն, բոլորը տեսնում են գրեթե նույն կերպ, բացառությամբ դաշինքի վերածված Կոնգրեսից, որի առաջարկած լուծումը սակայն նոր չէ, այլ 20 տարվա հնության եւ միտված է, պարզապես, Առաջին նախագահի «անսխալականությունը» փաստելուն:
Սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում անկեղծ խոսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թե ո՞ր հարցերում է ինքը ձախողել, որո՞նք են եղել պատճառները եւ, եթե հավելյալ ձայներ ու մանդատներ ստանա, ինչպես է սրբագրել-լուծելու դրանք:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում