Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի հեշտությամբ պատկերացնում եմ այն, որ Ելքը իշխանություն կդառնա, քան այն, որ Ճշմարտության հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը. «Ազգ»

Մարտ 10,2017 12:25

Ելք դաշինքն առաջարկում է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով: Այսինքն, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթեն եւ ձեւավորեն կառավարություն, այլ կերպ՝ իշխանություն դառնան, երրորդ Հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունները (Հոկտեմբեր քսանյոթ, Մարտի մեկ եւ այլն) բացահայտելու նպատակով ստեղծելու են Ճշմարտության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են հասարակության շրջանում ճանաչված եւ վստահություն վայելող գործիչներ: Պատկերացրեցի՞ք:

Անկեղծ ասած ես ավելի հեշտությամբ պատկերացնում եմ այն, որ Ելքը կհաղթի ընտրություններում եւ իշխանություն կդառնա, քան այն, որ Ճշմարտության հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը:

Տեսեք, ենթադրենք հանձնաժողովի կազմում աշխատում է հարյուր հոգի, հարյուրն էլ ճանաչված, հարգված, սիրված, ոմանք անգամ՝ պաշտված, մի խոսքովՙ վստահելի անձինք: Նախ սա արդեն արժանահավատ չէ, որ Հայաստանում նման հարյուր հոգի կգտնվի, թեկուզՙ հիսուն: Ենթադրենք գտնվեց:

Հավաքվում են, ենթադրում եմ՝ հանձնաժողովի նորակառույց շենքում, որը պետք է որ ժամանակակից լինի, անհրաժեշտ սարքավորումներով եւ որի բոլոր պատուհաններից պետք է երեւա ճշմարտությունը:

Հանձնաժողովի բոլոր աշխատողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, քանի որ եթե ցածր ստանան, ապա կկաշառվեն, իսկ եթե կաշառվեն, էլ ի՞նչ ճշմարտություն: Հետո հավաքվում են նիստի, քննարկում են ինչ-որ հանցագործություն:

Ի դեպ, օնլա՞յն են քննարկում, թե՞ հանրությանը հանձնաժողովի քննարկումների տեսագրված, խմբագրված, հղկված, սրբագրված տարբերակն է ներկայացվելու: Եթե առաջինը, ապա Ճշմարտության հանձնաժողովի նիստերը 18+ են լինելու (նիստերի ժամանակ օգտագործվող բառապաշարի եւ ցուցադրվող մերկացնող կադրերի պատճառով) եւ հեռարձակվելու են ուշ գիշերային ժամերին, ինչը փաստորեն նշանակում է, որ օնլայն չի կարող լինել, քանի որ հանձնաժողովի անդամներին հնարավոր չէ ամեն օր կեսգիշերն անց հրավիրել նիստի:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031