Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենասիրական պաթոսով համեմված նախադասությունների շարան՝ ԼՂ խնդրի լուծման եւ Արցախի միջազգային ճանաչման հասնելու մասին. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 10,2017 12:16

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկն այսօր ԼՂ հակամարտության կարգավորման թեման է, հատկապես հիմա՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ քաղաքական ուժերը երկիրն առաջիկա հինգ տարիներին կառավարելու հայտ են ներկայացրել։ Եւ այս առումով հետաքրքիր է, թե ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերն ի՞նչ են առաջարկում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, կոնկրետ ինչպե՞ս են տեսնում խնդրի լուծումը։

«ՉԻ»-ն  ուսումնասիրել է ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի նախընտրական ծրագրերը։ Պատկերը, եթե անկեղծ լինենք, միանգամայն հիասթափեցնող է. ներկայացված են հայրենասիրական պաթոսով համեմված նախադասությունների շարան՝ ԼՂ խնդրի լուծման եւ Արցախի միջազգային ճանաչման հասնելու մասին, իսկ թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել հարցի լուծմանը՝ քաղաքական ուժերը հարցը հմտորեն շրջանցել են։

Այստեղ միակ բացառությունր Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որն ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մոտեցումը հստակ է՝ ԼՂ խնդրի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, չկա, հետեւաբար՝ շուտափույթ կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով բանակցային սեղանին դրված փաստաթուղթը։

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ՝ գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր։ Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը. ..»,- նշված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում։

Իսկ այդ նպատակին հասնելու համար նրանք առաջարկում են. «Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին»։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031