Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել. «Իրատես»

Մարտ 10,2017 12:10

Տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների ընտրապայքարը թեժանում է։ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ, լարվածություն կա ոչ միայն նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարդան Ղուկասյանի եւ ՀՀԿ-ականների, այլեւ հենց ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Սուքիաս Ավետիսյանին:

-Ի դեպ, ընտրակաշառքի գինը Գյումրիում դեռ չի՞ բարձրացել։ (Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայում Խոսրով Հարությունյանը, դիմելով ընտրակաշառքներից խոսող ընդդիմադիրներին, հայտարարեց. «Բայց ինձ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կուսական կեցվածքով։ Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում, և ով էր բարձրացրել ընտրակաշառքի գինը։ Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին։ Բոլորը, առանց բացառության, այդ արատն օգտագործում են, եկեք դրա դեմն առնենք»)։

– Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել, դրանք ընդամենը խոսակցություններ են։ Այդ ամենն իրական կլինի այն ժամանակ, երբ կոնկրետ մարդը գա, բաժանի ու գին բարձրացնի։

– Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է սատարել Մարտուն Գրիգորյանին։ Այդ առումով ՀՀԿ-ի թեկնածուները նեղսրտած չե՞ն, քանի որ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ Բալասանյանը նորից քաղաքապետ դառնա, իսկ նա սատարում է ոչ ՀՀԿ-ականի։

– Բայց ո՞վ ասաց, որ մեզ էլ չի աջակցում։

– Փաստորեն, մի մարդը կարող է մի քանիսի՞ն աջակցել։ Այդ ինչպե՞ս, դա էլ հո կուսակցություն ու «ճակատի գիրը» փոխել չէ՞։

– Գյումրու քաղաքապետը ինձ էլ, Գրիգորյանին էլ, Ցոլակյանին էլ նորմալ աջակցում է։ Կառույցների հետ աջակցելու հստակ պայմանավորվածություն կա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031