Լրահոս
Օրվա լրահոսը

Չգրանցված վարձու աշխատողներ և ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ն արձանագրել է ավելի քան 66 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

Մարտ 10,2017 11:48

ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով:

19 ստուգում է իրականացվել նաև մեկ անձին պատկանող ընդհանուր բիզնեսը մեկ և ավելի հարկ վճարողների միջև տրոհած կազմակերպություններում, ինչպես նաև իրական ՓՄՁ չհանդիսացող հարկ վճարողների մոտ: Արդյունքում 15 հարկ վճարողի վերաբերյալ ստեղծված նյութերն ուղարկվել են ՊԵԿ ՕՀ վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ մնացածը միավորվել են:

Միաժամանակ, իրականացված արտաքին դիտարկումների արդյունքում, պարզվել է, որ 205 հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումները կրում են համատարած բնույթ, ինչպես նաև առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ, և նշված հարկ վճարողներն իրական ՓՄՁ-ներ չեն հանդիսանում: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է համապատասխան հարկային տեսչություններին` սահմանված կարգով հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031