Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Գործ ունես մի բորենու հետ, որի հետ ուզում ես ընդամենը հաշտ ապրել». «Ժողովուրդ»

Մարտ 10,2017 11:40

«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած խաղաղության ծրագրին դաշնակցականների դեմ լինելու, ՀՀԿ-ի թեկնածուների կողմից դաշնակցության համակիրներին ճնշումների ենթարկելու հետեւանքների եւ ՀՅԴ-ի՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու ցանկությունների մասին։

 – Դաշնակցությունը հանդես է գալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի քննադատությամբ…

– Ես կարծում եմ, որ նախ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր տեսլականը ամբողջության մեջ, որպեսզի կարողանա բանավեճ առաջանալ։ Այն, ինչ այդ դաշինքը ներկայացնում է, հայտարարություն է, որի ներսում չկա ծրագիր։

Եթե իրենք պետք է առաջնորդվեն այն ծրագրով, որ ժամանակին պաշտպանում էր առաջին նախագահը, ապա ակնհայտ է, որ բանավեճն այնքան շատ է, որովհետեւ ինչի՞ դիմաց կամ ո՞վ չի ձգտում խաղաղության, մենք էլ ենք ձգտում, բայց մենք վստահ ենք, պատմության դասն էլ է դա ասում, եւ մեր մեծերն էլ են դա արձանագրում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։

Եթե ուզում ես, որ քո սերունդներն ապրեն այս հողի վրա, արարեն, ստեղծեն, եղիր ուժեղ, ամուր եւ հզոր։ Եթե այս բանաձեւն է դրվում հիմքում, ապա խաղաղության մենք կարող ենք հասնել, եթե հանձնման սկզբունքով ենք մենք ուզում խաղաղության հասնել, ապա աշխարհում չկա որեւէ նման նախադեպ, երբ որ ռազմի դաշտում ռազմական հաջողություններ արձանագրած կողմը, տվյալ դեպքում՝ Արցախը, հայ ժողովուրդը, հանկարծ հանձնելով՝ հասնի որեւէ խաղաղության, չկա այդպիսի բան։

Եթե Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ կառուցողական երկխոսության, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Եթե իրենք ամեն օր ռազմաճակատում դիվերսիաներ են նախաձեռնում, իրականացնում, եթե իրենք ռազմական գործողություններից դուրս տարածքներում ամեն գնով փորձում են հայ մարդու վերացնել, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այսինքն՝ դա նշանակում է, որ գործ ունես մի բորենու հետ, որի հետ ուզում ես ընդամենը հաշտ ապրել, բայց եթե բորենին տրամադրված է քեզ հոշոտելու, ինչպես պետք է քո խաղաղության կամ գեղեցիկ ժպիտով փորձես նրա սիրտը գրավել։

Դա ես կարծում եմ՝ բնական միջավայրից դուրս երեւույթ է, իսկ եթե բնականին լինի մոտ, դու պետք է լինես այնքան ուժեղ եւ այնքան խելացի, որպեսզի կարողանաս բորենու հետ նույն տարածքում ապրելու շրջանակներում մշտապես լինել պաշտպանված եւ վտանգի չենթարկես քեզ եւ քո զավակներին։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031