Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի կալանքը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ. ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն

Մարտ 10,2017 11:29

Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի տակ գտնվելը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Լապշինի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմանի հարաբերությունների հիման վրա:

«Ալեքսանդր Լապշինը մի քանի երկրների քաղաքացի է: Այդ իսկ պատճառով այդ պետությունները հետևում են իրավաբանական ընթացակարգերին և հանդես են գալիս որպես երրորդ կողմ: Հայաստանը ոչ մի առնչություն չունի իրավաբանական այդ հարցի հետո»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմը հերթական անգամ արտասահմանցի լրագրողներին և քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելություններից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031