Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմության come back-ը. հաշիվն է 1:3. «Ժամանակ»

Մարտ 10,2017 10:46

Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատողություն անենք առայժմ հրապարակված սոցհարցումների տվյալներից, ապա ներկայիս դրությամբ կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հատում են չորս կուսակցություն կամ դաշինք՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Այսպիսով, հրապարակված տարբեր հարցումների հանրագումարից առայժմ ստացվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կարող է կազմված լինել չորս ուժերից:

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք այդ ուժերի այսպես ասած քաղաքական բովանդակային «քեյսերը», ապա կստանանք բավական լայն և գործնականում ամբողջ հասարակական-քաղաքական տիրույթը ծածկող պալիտրա՝ ազատականից մինչև ազգայնական, լիբերալից մինչև աջ պահպանողական, սոցիալ-պոպուլիստականից մինչև սոցիալ-հեղափոխական: Այս չորս ուժերը գործնականում ծածկում են ամեն ինչ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Այս տեսանկյունից, զուտ տեսական դատողությամբ հնարավոր է արձանագրել, որ եթե անցնում են ընդամենը այս չորս ուժերը, ապա գործնականում խորհրդարանում ապահովվում է հասարակական-քաղաքական բոլոր երանգները: Այլ հարց է իհարկե, որ այդ երանգավորումը կստացվի արհեստական, այն պարզ պատճառով, որ չկա որևէ երաշխիք երանգավորումների իրական համամասնության առումով: Այս գուներանգը սակայն բերում է մեկ այլ եզրահանգման, որը գուցե առավել կարևոր է:

Ակնհայտ է այն, որ Հայաստանում շատ ավելի մեծ է իշխանական քաղաքական սցենարներին հակազդելու և սեփական սցենարները թելադրելու հանրային, ընդդիմադիր պոտենցիալը, որն ունի պարզապես օպտիմալ կազմակերպման խնդիր: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացի առանձնահատկությունը կամ թրենդը այդ օպտիմալացումն էր, սակայն, եթե մենք դատում ենք զուտ սոցիոլոգիական առայժմ հրապարակ նետվող վարիացիաներով, ապա տեսնում ենք, որ իշխանությունն ավելի շուտ օպտիմալացրել է ընդդիմադիր դաշտը, և այդ դաշտից անցողիկ ուժ հանդիսանում է միայն «Ելք» դաշինքը, իսկ մյուս երեք անցողիկ ուժերն ըստ էության իշխանական ուժեր են: Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների հաշիվն ըստ էության գոնե առայժմ 3:1 է՝ հօգուտ իշխանությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031