Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտը մատ եղավ, իսկ որոշ յուրայիններ ֆուկ կլինեն

Մարտ 10,2017 10:43

Համապետական ընտրությունները ինչ-որ տեղ ժողովրդավարության ճանապարհով գաղափարական պայքարի ցուցադրում է: Այն բնորոշ է իրապես ժողովրդավարական երկրներում:

Սա Հայաստանն է, որտեղ ազգային ավանդույթները, բարքերը, սովորույթները տարիների պատմություն ունեն և ժողովրդավարական արժեքների ներդրման նկատմամբ առանձնապես մեծ հակում չունեն:

Անկախացումից հետո տպավորություն կար, որ հայ ժողովուրդը կկառուցի ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

Սակայն այդ ամենը մնաց հռչակագրում՝ թղթի վրա:

Արդեն քառորդ դար իշխանությունում գտնվողների ուշքն ու միտքը մի բանում է՝ ինչպես վերարտադրվել կամ ինչպես իշխանական աթոռը տնից չհանել: Եվ ահա այս պարագայում քաղաքական ուժերը փորձում են տարբեր միջոցներով հայտնվել Ազգային Ժողովում: Ձևավորվել են դաշինքներ առանց գաղափարական ընդհանրության, որը հավանաբար օրվա իշխանության սրտովն է կամ գուցե նրա նախագիծն է:

Օրվա իշխանությունը իր վերարտադրությունը ապահովելու նպատակով ստեղծված իրավիճակում ամբողջ ընդդիմադիր դաշտի հետ շախմատ է խաղում և հավանաբար նրանց մատ կանի: Իսկ որոշ յուրայինների հետ շաշկի է խաղում և ճանապարհին նրանց ֆուկ անում:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031