1995-ի քարոզարշավի ընթացքում թալանվում է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու Գառնիկ Իսագուլյանի գրասենյակը: Պատգամավորն ասում է՝ Ներքին գործերի նախարարության 4-րդ վարչության աշխատակիցները կոտրել են գրասենյակի դուռը թմրանյութ գտնելու պատրվակով: Սակայն տարել են Դաշնակցության 21 կալանավորվածների վերաբերյալ փաստաթղթեր, նրանց ընտանիքներին ցույց տրվող օգնության համար գրասենյակ բերված 60 լիտր ձեթ, 2 պարկ ալյուր, 56 մարզական համազգեստ:
1999-ի ընտրություններում Մասիսի 2-րդ ընտրատարածքային հանձնաժողովը Գառնիկ Իսագուլյանին հրաժարվում է գրանցել որպես պատգամավորության թեկնածուի: Հանձնաժողովը դա բացատրում է նրանով, որ պարոն Իսագուլյանը պետությունից թաքցրել է իր եկամուտները: Մերժված թեկնածուն սակայն նկատում է, որ Ընտրական օրենսգրքով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում եկամուտների հայտարարագրումը չկա:
1999-ի քարոզարշավի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Հայաստանի ռամկավարներին: Քոչարյանը նրանց վստահեցնում է, որ ընտրություններին ուժայինների միջամտությունը բացառված է: Ընտրություններին սակայն ամենաակտիվներից էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը երկրապահների եւ հանրապետականների հետ:
Հանրային Հեռուստատեսությունը ընտրություններին մասնակից Հայաստանի երիտասարդական կուսակցությանը հրաժարվում է տրամադրել քարոզչական եթերաժամանակ: Կուսակցությունը ընտրարշավի առաջին օրը եթերի հայտ չէր ներկայացրել եւ արդյունքում զրկվել էր եթերից:
Կարդացեք նաև
2003-ի մայիսի 1-ին կարմիր դրոշներով եւ Վլադիմիր Լենինի պատկերներով մայրաքաղաքի փողոց են դուրս գալիս կոմունիստները: «Կեցցեն աշխատավորները, փառք աշխարհի աշխատավորներին»,-գոչում է մի կին բարձրախոսից: Կոմունիստական հաղթարշավի համար պայքարի դուրս ելածների մեջ են պիոներ երեխաները: Նրանց պահանջը Հայաստանի իշխանություններից մեկն է:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ