Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրականացրել է սեփական արտադրության Hormuz-2 բալիստիկ հրթիռի նոր փորձարկում, որը խոցում է ծովային թիրախները: Այս մասին հաղորդում է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով կորպուսի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեին:
Հրամանատարի խոսքով՝ փորձարկման ժամանակ հրթիռը բարեհաջող կերպով 250 կմ հեռավորությունից խոցել է ջրի վրա լողացող թիրախը:
Ինչպես նշում է գործակալությունը, հրթիռի հարվածի հեռավորությունը թույլ է տալիս թիրախներին խոցել մինչև 300 կմ հեռավորությունից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ