«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 1 26 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից։ Սա նշանակում է, որ 126 տեղամաս ՀԱԿ-ը «նվիրեց» ՀՀԿ-ին, քանի որ հանձնաժողովի նախագահները, որպես կանոն, թափուր տեղերում նշանակումներ են անում հօգուտ ՀՀԿ-ի։
ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը հանձնաժողովներում նշանակումներ չանելու վերաբերյալ պարզաբանեց, որ նշված թվով ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին ԿԸՀ կազմակերպած դասընթացներին ու ստացել հանձնաժողովներում աշխատելու համապատասխան լիցենզիա, ընդգրկվել են ռեյտինգային ցուցակներում, ինչի պատճառով էլ 126 տեղ թափուր է մնացել։
«Իրենք իրավունք չունեն այդ պարագայում հանձնաժողովներում աշխատել, այնպես չէ, որ մենք մարդիկ չունեինք, պարզապես նշված պատճառով թափուր մնաց»,- ասաց Թադեւոսյանը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե ինչու պահեստային թեկնածուներ չունեն։ «Ինչքան մեզ անհրաժեշտ էր, այնքան պատրաստել էինք, ամեն մարդ հո չի՞ ցանկանում հանձնաժողովներում աշխատել»։
Սակայն կարող էին ընդդիմադիր գործընկերներին առաջարկել լրացնել այդ տեղերը, որպեսզի հանձնաժողովների՝ իշխանության հսկողության տակ գործող նախագահները չտնօրինեին ընդդիմության դեմ։ Զոյա Թադեւոսյանից ճշտեցինք՝ առաջարկե՞լ են, եթե ոչ՝ ինչո՞ւ։ «Ես տեղյակ չեմ, ով տեղյակ է, իրենից հարցրեք»։
Թադեւոսյանը նշեց, որ փաստն իրեն մտահոգում է, ապա ավելացրեց. «Բայց այդ տեղամասերում վստահված անձինք կունենանք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում