Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձայնը չկորցնելու» մտահոգությամբ

Մարտ 10,2017 10:18

«Գելափ» ընկերության եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ-ի) հարցումները նույն իրողությունն են փաստում՝ նախընտրական մրցավազքի առաջատարներն են «Ծառուկյան» դաշինքը եւ ՀՀԿ-ն, իսկ մնացած կուսակցությունները կարող են հայտնվել խորհրդարանում, իսկ կարող են նաեւ չհայտնվել: Իհարկե, սոցիոլոգները երբեմն սխալվում են, ինչպես որ եղել է Քլինթոնի եւ Թրամփի պարագայում: Բայց այնտեղ՝ Միացյալ Նահանգներում, նրանք պատրաստ չէին, որ ընտրողները կարող են թաքցնել իրենց նախասիրությունները՝ ամաչելով ասել, որ ձայնը տալիս են «ոչ համակարգային» Թրամփին: Հետխորհրդային երկրներում ընտրողների «ոչ անկեղծ» լինելը հաշվի է առնված սոցիոլոգների կողմից: Գումարած դրան, հայաստանյան բոլոր կուսակցությունները «համակարգային են»՝ նաեւ այն առումով, որ արտացոլում են մեր հասարակական կյանքի արատները, իսկ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այդ տեսանկյունից «ամենահամակարգայինն են համակարգայիններից»:

Բացի հիշյալ երկու կուսակցություններից, մնացած 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ սոցիոլոգիական ընկերությունները թվեր են նկարում, խեղաթյուրում են իրականությունը, պատվեր են կատարում եւ այլն: Դա էլ է հնարավոր՝ ոչ մեկին չեմ պատրաստվում կրծքով պաշտպանել: Բայց ես, այնուամենայնիվ, կփորձեի կա՛մ փնտրել այնպիսի չափման գործիքներ, որոնք ինձ համար արժանահավատ կլինեն, կա՛մ էլ, քանի ուշ չէ, հետեւություններ անել արձանագրված իրավիճակից: Պարզապես ասել՝ «սաղ ժողովուրդն ինձ սիրում է», «արդար ընտրությունների դեպքում մեր ուժը կստանա մանդատների 55 տոկոսը», իհարկե, կարելի է, բայց դա չի նպաստում այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են այդ քաղաքական ուժերի առջեւ:

Անձամբ ինձ սոցիոլոգների հրապարակած արդյունքները չեն բավարարում, որովհետեւ լիդերների մեջ չկան այն կուսակցությունները, որոնց ես պատրաստվում եմ ձայն տալ: Բայց, ինչպես արդեն առիթ ունեի նշելու, ես վստահ եմ, որ հենց նշված երկու կուսակցություններն են իրար հետ միասին մեծամասնություն կազմելու խորհրդարանում ու ինչ-որ ձեւով, երեւի, կիսելու են պորտֆելները: Եվ ինձ նման մարդիկ խնդրի առաջ են կանգնելու՝ ինչպես վարվել, որ մեր «ձայնը չկորչի»: Եթե ցուցաբերենք զուտ գաղափարական մոտեցում, ապա անկախ բոլոր հանգամանքներից՝ պետք է ձայնը տալ քո նախընտրած կուսակցությանը՝ կոմունիստն ընտրում է կոմունիստին, դաշնակցականը՝ դաշնակցականին, ես՝ ենթադրենք, «Ազատ դեմոկրատներին»: Բայց կա նաեւ ավելի պրագմատիկ մոտեցում. եթե ես որոշել եմ դեմ քվեարկել «ՀՀԿ-ԲՀԿ» համակարգին, ապա մնացած կուսակցություններից պետք է ընտրեմ ինձ համար քիչ թե շատ հոգեհարազատը, բայց այնպիսին, որի խորհրդարան անցնելը առավել հավանական է:

Այդպիսով, ես սպասելու եմ հաջորդ սոցիոլոգիական հարցմանը եւ ձայնը տալու եմ երեք ուժերից՝ «Ելք», «Կոնգրես», «Ազատ դեմոկրատներ», մեկին, որն ավելի մոտ կլինի հաջողությանը:

Ավելորդ եմ համարում ասել, որ դա իմ անձնական դիրքորոշումն է, որը որեւէ կերպ չի ազդում «Առավոտի» չեզոք դիրքորոշման վրա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Լրիվ “ԹՃԼԿԾ”, սրանով ամեն ինչ ասված է:

    • joradzadza says:

      Պարտադի՞ր է ամեն ինչ փչացնել: Մարդիկ սիրուն բառ էին հնարել` “ԹՃԼԿԾ”, հիմա ձեր պատճառով սարքեցին “ВЦИОМ”

      • gib.gibindus says:

        Ժոռա ջան, ուզում եմ որ “ճշտով” լինի: Օրինակ քու “ադաշի” ազգանունն էլ Գելլափ է, ինքն էլ հիմնադրել է այդ ինստիտուտը`” American Institute of Public Opinion”: Ազգանունի մի “լ”-ն ի՞նչ եղավ:

  2. Մարգար Մախսուդյան says:

    «ՕՐՕ» + («Ելք», «Կոնգրես», «Ազատ դեմոկրատներ»)

    • Մարգար Մախսուդյան says:

      Ճիշտն ասած՝ սկզբից ուշադրություն չդարձրի հոդվածի ՛՛փաստահավաք՛՛ նախաբանին.
      == «Գելափ» ընկերության եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ-ի) հարցումները նույն իրողությունն են փաստում՝ … ==
      .
      Նույն հաջողությամբ կարելի էր սկսել այսպես.
      1/ ՀԼԿԵՄ նախաձեռնությունը հավանության է արժանացել ВЛКСМ-ի կողմից /կամ՝ հակառակը /
      2/ Единая Россия-ն գտնում է, որ ՀՀ անցյալը, ներկան և ապագան անխզելիորեն կապված է հայ ժողովրդի հարատև երջանկության երաշխավոր ՀՀԿ-ի հետ…, կամ թեկուզ՝
      3/ Տիգրան Սարգսյանը հաստատել է Միհրան Պողոսյանի այն պնդումը, թե ոչ մի Պանամա էլ չկա, դե իսկ բանանի գինը ՀՀ քաղաքացիների համար դեռ մի բան էլ ցածր է միջին համակշռված գերշահույթի տեսանկյունից…

  3. Ալեքսանդր says:

    Եթե «Ելք», «Կոնգրես», «Ազատ դեմոկրատներ» համաձայնեն և իրենց ընտրողներին խնդրեն, որ բոլորը քվեարկեն երե
    քից ամենահավանականին կողմ, ապա իրավիճակը կփոխվի: Բայց արդյո՞ք կհամաձայնեն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/03/10/864135/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031