Այս բույսը պարունակում է վիտամին B1, B2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղ, ճարպայուղ: Ուստի բուժական ազդեցությամբ ժենշենը մեծ նշանակություն ունի: Համարվում է, որ այս բույսը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին՝ առողջություն, հոգնածներին՝ առույգություն, թույլերին՝ տոկունություն, օրգանիզմը դարձնում դիմացկուն: Ժենշենով շաքարային դիաբետի բուժումը ուշադրություն է գրավել դեռեւս 1925 թվականից: Լինելով բուժիչ հատկությունով օժտված բույս, բժշկությունը սկսել է աշխատել այդ ուղղությամբ: Մի քանի տասնյակ անգամ մարդկանց եւ կենդանիների վրա փորձելուց հետո՝ ադյունքը հիանալի է եղել: Ժենշենը իր մեջ պարունակում է ինսուլինին փոխարինող նյութ, որը գրեթե չի զիջում կատարյալ ինսուլինին: Մեկ ամսվա ընթացքում բուժում է արյան մեջ եղած շաքարը եւ մեզի մեջ բարձր տոկոսը պակասեցնում մինչեւ նորմային համապատասխան:
Այս բույսը բոլորին չէ, որ վիճակված է հաջողությամբ օգտագործել: Բույսն ավելի լավ ընդունում են տղամարդիկ, երեխաներին եւ կանանց այն այնքան էլ խորհուրդ չի տրվում: Բժշկի կողմից ժենշենի նշանակումը սկսվում է փոքր դեղաչափերից՝ աստիճանաբար բարձրացնելով այն: Դեղաբույսը հակացուցված է արյան բարձր ճնշմամբ, տախիկարդիայով տառապողներին, մինչեւ վեց տարեկան երեխաներին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
Կարդացեք նաև
09,03.2017