Վիտամին B3 կամ PP նիկոտինաթթվի ներծծումը լյարդի կողմից կապված է ռիզոֆոսֆորային թթվույթի հետ, որը վերափոխվում է ակտիվ ձեւի: Միեւնույն ժամանակ այն լայնացնում է մազանոթները եւ լավացնում արյան շրջանառությունը: Վիտամին PP-ն բարերար ազդեցություն է ունենում մաշկային ու լորձաթաղանթի ծածկույթի եւ նրա գործունեությանը նյարդային համակարգի վրա: Այս վիտամինի բացակայության պատճառով առաջ է գալիս ծանր հիվանդություն: Ինչպես, օրինակ, մաշկի էրիթեմաներով ու բորբոքային այլ փոփոխություններով, հոգեկան եւ նյարդային երեւույթներով ընթացող հիվանդությունը՝ պելագրա: Ինչպես նաեւ լինում են հիշողության թուլացում, նյարդային համակարգի ցնցվածություն, փորլուծ եւ այլ հիվանդություններ:
Վիտամին PP պարունակում է հնդկական ընկույզի, կանաչ թեյի, ոլոռի, հնդկաձավարի, գարու, եգիպտացորենի, ցորենի միջուկի, հետեւաբար եւ որոշ հացերի, ինչպես նաեւ լոբու, ոսպի, կարտոֆիլի եւ այլ մթերքների մեջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
Կարդացեք նաև
09,03.2017