Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գարունն ու արևը լինեն ոչ միայն դրսում, այլև բոլորիս սրտերում». ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան

Մարտ 09,2017 22:30

Մարտի 9-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում մեկնարկեց Իկեբանայի և Սումիէ գեղանկարչության վարպետության դասը, որը կշարունակվի նաև մարտի 10-ին ժամը 11-ին:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և Հայ-Ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն։ Վերջինիս նախագահ Կարինե Փիլիպոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վարպետության դասի նպատակը մշակույթի շնորհիվ բարեկամական կապերի հաստատումն է:

«Արդեն 10-րդ տարին է, որ Յամադա սենսեյը գալիս է Հայաստան ու իր հետ գարնանային շունչ բերում: Այս ծրագիրը նա ներկայացրել է նաև Ուկրաինայում, Տաջիկիստանում, Ուզբեկիստանում և այլուր»,- ասաց նա:

Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ այս տարի, չնայած, ծրագիրը կարճ կտևի. «Բայց մի լավ բան էլ կա, որ կցանկանայի շեշտել: Այս տարի նկատում ենք, որ բացի այն մարդկանցից, որոնք սիրում են Ճապոնական մշակույթը, ներկա են նաև հմուտ դիզայներներ, որոնք կնայեն ամեն ինչին մասնագիտական տեսանկյունից, կսիրեն այն ինչ այսօր կանենք ու ինչո՞ւ ոչ կխորանան ճապոնական մշակույթի մեջ. այն իսկապես նրբագեղ, հիասքանչ ու ինքնատիպ մշակույթ է»:

Բացման արարողությունը նշանավորվեց նաև նրանով, որ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հյուրերին ողջունեց հայերեն. «Գարնանն այս տարի երկար ենք սպասել, բայց հիմա թող գարունն ու արևը լինեն ոչ միայն դրսում, այլև բոլորիս սրտերում»,- ասաց նա:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031