Այսօր՝ մարտի 9-ին Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի աշխատասենյակում տոնական սեղան էր բացված: Քաղաքապետը մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետարան էր հրավիրել Բերդի զոհված ազատամարտիկների մայրերին, 3 եւ ավելի անչափահասների մայրիկներին: Քաղաքապետը նրանց շնորհակալություն հայտնեց իր հրավերը չմերժելու համար, մարտի 8-ի առթիվ բարեմաղթանքներ հղեց:
Հ.Մանուչարյանը 30 մայրերի քաղաքապետարանի կողմից ծրարներով գումարներ նվիրեց:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 8-ին Բերդի մշակույթի տանը տոնական միջոցառում է կայացել, որի մասնակից շուրջ 500 կանանց վարդեր են նվիրել, գեղեցիկ համերգ է տեղի ունեցել: Բերդի քաղաքապետարանը բարի ավանդույթ է ստեղծել, ապրիլի 7-ին Բերդ քաղաքի դպրոցների բարձր դասարանցի տղաները փողոցում հանդիպած աղջիկներին եւ կանանց վարդեր են նվիրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ