Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը մերժեց Մհեր Ղալեչյանի պաշտպանի միջնորդությունը. hayastan24

Մարտ 09,2017 20:55

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն և լրագրող Մհեր Ղալեչյանի գործի դատական հերթական նիստը:

Մհեր Ղալեչյանը մեղադրվում է նրանում, որ 2015թ. հուլիսի 12-ին ջարդել է հարևան Մարիամ Հովնիկյանի հեռախոսը: Միջադեպի ժամանակ Մարիամ Հովնիկյանի հայրը` այս գործով ամբաստանյալ Վարդան Հովնիկյանը, մարմնական վնասվածքներ էր հասցրել Մհեր Ղալեչյանի կնոջը` նույնպես լրագրող Գայանե Խաչատրյանին: Եվ իբր Մարիամ Հովնիկյանը հեռախոսով միջադեպը նկարահանելիս է եղել, Մհեր Ղալեչյանը դա տեսել է, գնացել ձեռքից խլել է ու տվել, ջարդել է:

Եթե Վարդան Հովնիկյանի մեղքը ապացուցող մի շարք հաստատված փաստեր կան, ապա Մհեր Ղալեչյանին վերագրվող հանցանքը ապացուցող ոչինչ չկա: Այսինքն, միայն մեկ մարդու ցուցմունքի հիման վրա են մեղադրանք ներկայացրել: Նախաքննական մարմինները այդպես էլ այդ հեռախոսը չեն ցանկացել փորձաքննության ենթարկել, որպեսզի վրայի մատնահետքերը ստուգեն: Դա չեն արել, որովհետև նախապես գիտեին, որ Մհեր Ղալեչյանը ոչ մի հեռախոսի մատով չի կպել, հետևաբար, որևէ մատնահետք հեռախոսի վրա չէր կարող լինել:

Միջադեպը ամբողջությամբ տեսագրված և ձայնագրված է: Բավական էր դիտել այն, որպեսզի պարզ լիներ ամբողջ եղելությունը: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը այդ տեսանյութերը գործից հանեց` համարելով, որ դրանք ապացուցողական նշանակություն չունեն: Դեպքին ականատես քաղաքացիներ են եղել, որոնց այսօր Մհեր Ղալեչյանի հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց դատարան հրավիրել` վկայություն տալու համար: Դատավորը դա էլ մերժեց:

Ի՞նչ է ստացվում: Լրագրողին մի մեղադրանք են ներկայացրել, որի հետ կապված տեսանյութերը կան, վկայությունները կան, ապացուցողական ոչ մի փաստ չկա, բայց այդ ամենը անտեսվել է և հիմք է ընդունվել ընդամենը սուտ մատնությունը: Այսինքն, մի մարդու ցուցմունքն ավելի զորեղ է համարվել, քան լրագրողի անմեղությունը հաստատող բազմաթիվ փաստերը: 37 թվի տրամաբանությամբ է դատախազությունը առաջնորդվել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «hayastan24»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031