«Պըտի աշխատենք, որ ժողովրդին նորմալ գումար տանք: Էլ չի ըլնում: Էլ ոչ մատնիք ա մնացել ծախելու, ոչ բան ա մնացել լոմբարդին հանձնելու»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես խոսեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արմավիրի մարզում կրկին պատգամավորության թեկնածու առաջադրված Սեյրան Սարոյանը:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ է հասկանում «պիտի» աշխատենք ասելով, քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, ինքն էլ այդ թիմի անդամը. ո՞վ պիտի աշխատեր, որ չի աշխատել, ինչի՞ չեն աշխատել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Բայց չենք աշխատե՞լ: Բա ո՞նց ա կյանքը առաջ գնացե: Ես որ եկա պատգամավոր, երբ մտա դպրոցները, էն վախտ Անիի ավերակներն էր: Հիմա մտնում ենք դպրոցները`բոլորը ներկված, սիրուն, լուսամուտները եվրո փոխած, արդեն ջեռուցվում են: Գիտես, ինչքան անենք, էնքան գործ կա: ժողովուրդը, պետությունն ընենց բան ա, իրան պըտի անընդհատ առաջ տաս: Մեր գյուղացին, էն վախտ ասում էր`էս մեր դպրոցը, ճամփեն սարքվի, գեներալ ջան, էլ ընձի բան պետք չի: Հիմա արդեն կուլտուրայի տուն են ուզում, ասում են`մանկապարտեզը փոքր ա, մեծն են ուզում: Բա պըտի ուզեն, կյանքը շարունակվում ա»:
Զրույցի այլ ուշագրավ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ