Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը կշարունակվի

Մարտ 09,2017 19:15

2017 թ. մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, կայացավ «Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ վերջինս 2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Հարուցվել էր քրեական գործ, որը 2016 թ. դեկտեմբերի 26-ին կարճվել էր:

Բողոքի քննությանը ներկա էին Մ. Կիրակոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը:

Ավելին՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031