Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե դու օտարում ես այդ անցնցում անցնելու հնարավորությունը, ապա դա բերելու է բախման». Զարուհի Փոստանջյան

Մարտ 09,2017 18:30

«Ես հավատում եմ, որ մարդը կարող է փոխվել: Նախկինում արատավորված, նախկինում հանցագործությունների մեջ ներքաշված, հանցագործություններ կատարած այդ արատավոր մարդը ինքը կարող է փոխվել, բայց հաստատ համոզված եմ, որ ինքը չի կարող փոխել հասարակությունը: Ինքը կարող է իր մեջ փոխվել, խղճի զգացում ունենալ, այլեւս չցանկանալ այդպես ապրել, բայց ինքը չի կարող առաջնորդել հասարակությանը»,- մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ի քարոզչական հոլովակն ու կարգախոսը՝ փոխիր քեզ, փոխիր աշխարհը:

Տիկին Փոստանջյանն օրերս հայտարարեց, որ նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ սփյուռքի մասնակցությամբ: Մենք հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ում հաճախ ՀՀԿ-ականները ձեզ քննադատում էին, մեղադրում էին՝ ասելով, որ դրսի ուժերի կողմից եք ուղղորդվում, Մանվել Բադեյանն էլ ԱԺ-ում հայտարարում էր, թե ԱՄՆ դեսպանատանը հայտարարություն եք արել: Այս քննադատությունները հիմա ավելի շատ են լինելու, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ նա պատասխանեց. «Շատ հանգիստ, հումորով: Եթե դա քննադատություն է եւ հիմնավոր է, կփորձեմ պատասխան տրամադրել: Իսկ եթե զրպարտություն է կամ բամբասանք՝ իհարկե, հումորով եւ ոչ լուրջ»: Ըստ տիկին Փոստանջյանի, դա քննադատություն չէ, որ իրեն ասում են, թե դրսի ուժերի կողմից է ուղղորդվում, այլ՝ բամբասանք է. «Դրանց պետք է բանի տեղ չդնես, ուշադրություն չդարձնես»:

Մեր հարցին, թե որտեղի՞ց է ֆինանսավորվելու իր նոր քաղաքական ուժը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ սփյուռքից՝ թափանցիկ դրամահավաքի միջոցով:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՀՀԿ-ին պետք է դուրս մղեն քաղաքական կյանքից, որպես հանցագործ ուժ: Հարցին՝ ընտրություններ են հիմա անցկացվում եւ արդեն արդյունքները հայտնի դառնալուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում այդ գահընկեց անելը՝ ապստամբության միջոցո՞վ, ի՞նչ ճանապարհով՝ նա պատասխանեց. «Դրանք արդեն ժամանակը ցույց կտա: Այս պահին այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մենք ունենանք հնարավորինս անցնցում անցում: Ուղղակի մենք նաեւ հասկանում ենք, որ նրանք այդ հնարավորությունը մեզանից ամեն օր օտարում են: Եվ եթե դու օտարում ես այդ անցնցում անցնելու հնարավորությունը, ապա դա բերելու է բախման»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս ընտրություններին ինքը դիտորդ է լինելու. «Տարիներ շարունակ ես որպես դիտորդ եմ ընդգրկված եղել ընտրություններում, այս տարի էլ ոչինչ չի խանգարելու ինձ լինել որպես դիտորդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս անձը երբեւիցէ քաղաքական հասութիւն չի ունեցել, եւ երեւի շատ ել գոհ եւ հպարտ է իր այս մնայուն պատանիի թրթռուն հոգեվիճակից:

    Թէ նա ուղղակի Արեւմուտքի գործակալ է կամ ոչ, երկրորդական բան է: Փաստօրէն, ան մոլեռանդ հաւատք ունի Արեւմուտքի հանդէպ, եւ կարծում է թէ այնտեղից է գալու Փրկութիւնը, ինչ որ Հայաստանի համար համազօրէ է ինքնափճացման – թէ այժմու դրութեամբ եւ թէ Պատմութեան լոյսի տակ – :

    Հիմա ել ահա՝ այս լիովին անիմաստ «ծրագիրը»… Ըստ ուրու, տեսականօրէն, Հայաստանից դուրս ապրող հայերը կարող են որոշել Հայաստանի ճակատագիրը, դառնալ տէրը երկրի մը ուր չեն բնակում – ուր անոնցմէ շատեր մէկ անգամ իսկ ոտք չեն կոխած, ոչ իսկ որպէս զբօսաշրջիկ – :

    Իսկ յատկապէս փողերու նիւթով, եթէ իսկապէս Սփիւռքից հանրային դրամահաւաքների ճամբով պիտի գոյանայ ու գործէ այս նոր քաղաքական կազմութիւնը, ափսոսալի կը լինի որ այդ դրամական ներդրումը մսխվի, պարապ տեղը վատնվի, ներքաղաքական – ամուլ – պայքարների համար, մինչ անդին որքան սուր ու կենսական կարիքներ կան:

    Սփիւռքը եթէ կարողանայ իր գոյատեւումը ապահովել, արդէն մեծ հրաշք է: Կարծում էք թէ ան կարող է փրկել Հայաստա՞նը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031