Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են վարորդները շրջանցում սահմանագոտին շրջանցող ճանապարհը

Մարտ 09,2017 18:15

Այսօր երթեւեկելով Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհով, տեսանք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ երթեւեկում են ոչ թե սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհով, այլ սահմանի երկայնքով ձգվող հին ճանապարհով:

Շրջանցիկ ճանապարհին շատ են կտրուկ ոլորանները, որտեղ վարորդների տեսադաշտը փոքր է, ստիպված են երթեւեկել ցածր արագությամբ: Կեռմաններով լի  ճանապարհի որոշ հատվածներում ոչ բարվոք վիճակ է, ասֆալտի ծածկույթը «նստել է»:

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը շահագործման է հանձնվել 2015թ. հուլիսին, դրա կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 537 միլիոն դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031