Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ ժամանակ ոչ թե մենք ենք աշխատավարձ բարձրացնելու, այլ աշխատավարձն ինքն իրենով բարձրանալու է». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 09,2017 18:07

«Ժառանգության» հետքերով ՀՀԿ-ն վաղուց է ընթանում, նոր չի: Ձախ Հարութը եկավ մեզ աջակցելու, դրանից հետո Ձախ Հարութին հիշեցին, Ռեինկարնացիան մասնակցեց մեր քարոզարշավին, հիմա «Ռեինկարնացիային» են վերցրել: Հաջորդ խումբը, եթե ուզում է ՀՀԿ-ի միջոցով գումարներ աշխատի, թող դիմի մեզ, մենք նրա ռասկրուտկան էլ կանենք»,- խոսելով ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական հոլովակի մասին՝ մեզ հետ զրույցում ասաց «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի ամեն մի կարգախոս պետք է հակառակն ընկալել. «Ասում էին՝ ապահով Հայաստան, դարձավ անապահով Հայաստան, ասում էին՝ առաջ Հայաստան, պարզվեց՝ հետ ենք գնում, ասում էին՝ Հայաստանը դու ես, պարզվեց՝ Հայաստանը իրենք էին, հիմա ասում են անվտանգություն, առաջընթաց, ուրեմն միանշանակ պետք է հասկանալ հետընթաց եւ վտանգավորություն: Նույնիսկ «Ռեինկարնացիայի» կլիպը ակնհայտորեն իրենց հստակ ուղերձն ասում է: Ասում է՝ ժողովուրդ, դու գնա Հայաստանից, հասիր հաջողության: Արթուր Աբրահամ, Հենրիխ Մխիթարյան, Լեւոն Արոնյանն էլ դրսերում  են լինում: Դրա համար իրենց ուղերձը շատ հստակ է՝ ընտրեք մեզ՝ Հայաստանից փախեք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ անիրատեսական է համարում ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի այն խոստումները, թե թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու են, գազի պաշարներ են հանելու եւ այլն: Նա հարցրել էր՝ ո՞ւմ եք ուզում խաբել, ժողովրդի՞ն եք ուզում խաբել, այդ ամեն ինչը 40 օր է տեւում, իսկ մեր փոքր երկրի պարագայում՝ 20 օր:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը  պատասխանեց. «Այն, ինչ իրենք չեն կարողանում անել, դա դեռ չի նշանակում, որ որեւէ մեկը չի կարողանալու անել: Ես լավ արագավազորդ չեմ կարող լինել, բայց դա չի նշանակում, որ լավ արագավազորդներ աշխարհում չեն կարող լինել: Դրա համար այն, ինչ իրենք չեն կարողանում անել, թող մեր վրա չփաթաթեն:

Հետո մենք շատ իրատեսական բան ենք ասում՝ աշխատավարձերի եւ թոշակների ինդեքսացիա: Տվյալ տարվա գնաճի չափով բարձրանալու է, չէ՞ որ այդ գնաճի արդյունքում մենք մեր գումարները հարկերի տեսքով բարձր տալիս ենք: Դա լինում է ոչ թե նրա պատճառով, որ մենք վատ ենք աշխատել, այլ հարկերն ավելացել են: Այդ նույն բյուջեից թող կորուստների փոխհատուցում տեղի ունենա:

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր չի աշխատավարձ բարձրացնել՝ իրենց թալանածը բյուջեից, որ կրճատենք, այն, որ փայատիրություն են  մտնում, մարդկանց չեն թողնում գործ դնեն, եթե դա վերացնենք, այն գումարները, որ պետք է ՀՀ գան ներդրումների տեսքով եւ չեն գալիս անարդարությունների, ահաբեկումների, փայատիրության վախից ելնելով, եթե այդ գումարները ՀՀ-ում դառնան իրական ներդրումներ, այդ ժամանակ ոչ թե մենք ենք աշխատավարձ բարձրացնելու, այլ աշխատավարձն ինքն իրենով բարձրանալու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031