Ապրիլի սկզբին կայանալու են Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքացիները պետք է ասեն, թե ո՞ր քաղաքական ուժին են ուզում վստահել պետության ղեկավարումը առաջիկա 5 տարիներին։
Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ կուսակցությանը կամ դաշինքին պետք է տա իր ձայնը: Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին: Բոլոր ընտրողները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից կամ քաղաքական հայացքներից:
Բոլոր ընտրողները չափահաս քաղաքացիներ են և ինքնուրույն են որոշում, թե ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին են համակրում, ո՞ր գաղափարախոսությանն են սատարում և ո՞ւմ են ցանկանում ընտրել, իսկ ում՝ ոչ:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում»